Թուրքիայում ընտրություններ են. առաջին անգամ մասնակցելու են 1.65 մլն ընտրող
Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր Թուրքիայում արտահերթ ընտրություններ են: Թուրքիայի 56 342 263 քաղաքացիներն ընտրելու են խորհրդարանի 600 պատգամավոր և երկրի նախագահ: Ընտրությունը տեղի է ունենալու բոլոր 81 նահանգներում, 180 065 ընտրատեղամասերում: Առաջնին անգամ նախագահի և խորհրդարանի համար նախատեսված քվեաթերթիկները տեղադրվելու են մեկ ծրարի մեջ: Ընտրություններին առաջին անգամ մասնակցելու են 1.65 մլն ընտրող»: