Վաղաժամկետ խորհրդարանական և նախագահական ընտրություններ՝ Թուրքիայում
Թուրքիայում այսօր՝ հունիսի 24-ին, անցկացվում են վաղաժամկետ խորհրդարանական և նախագահական ընտրություններ՝ ըստ նոր Սահմանադրության:
Նոր Սահմանադրության համաձայն, որը հավանության էր արժանացել 2017-ի հանրաքվեի արդյունքում, քաղաքացիները միաժամանակ պետք է ընտրեն նախագահին և խորհրդարան՝ Մեծ ազգային ժողով, հնգամյա ժամկետով: Բացի այդ, Թուրքիան խորհրդարանական հանրապետությունից վերածվում է նախագահականի:
Պետության նոր ղեկավարը էականորեն ընդլայնում է իր լիազորությունները և ղեկավարում կառավարությունը: Նախընտրական մրցավազքի առաջնորդը համարվում է Էրդողանը, սական նրա գլխավոր մրցակցի վարկանիշը ևս բարձր է՝ մոտ 30%:
Իշխող կուսակցության կոչի շնորհիվ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս տարվա ապրիլին 2019-ի նոյեմբերի ընտրությունները տեղափոխել է 2018-ի հունիս: