ԱՄՆ-ում Սպիտակ տան մամուլի քարտուղարին թույլ չեն տվել ռեստորան մտնել, քանի որ նա աշխատում է Թրամփի համար
ԱՄՆ Վիրջինիայի նահանգի ռեստորանը հրաժարվել է սպասարկել Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերին, քանի որ նա աշխատում է նախագահ Դոնալդ Թրամփի համար:
«Երեկ երեկոյան Լեքսինգթոնի (Վիրջինիայի նահանգ) Red Hen ռեստորանի տիրուհին խնդրեց ինձ հեռանալ, քանի որ ես աշխատում եմ Թրամփի համար եւ ես քաղաքավարի հեռացա: Նրա գործողություններն ավելի շատ խոսում են իր, քան իմ մասին», - շաբաթ Twitter-ում գրել է Սանդերսը:
«Ես միշտ աշխատում եմ հարգանքով վերաբերվել մարդկանց, անգամ եթե ես համաձայն չեմ նրանց հետ», - ընդգծել է մամուլի քարտուղարը: