Մահացել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարը
Շաբաթ՝ հունիսի 23-ին, 69-րդ տարեկանում մահացել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը: Ինչպես հաղորդում է novosti.az-ը, այդ մասին հաղորդել է նրա ընտանիքի հետ մտերիմ աղբյուրը: Տեղեկությունը հաստատել են Պաշտպանական արդյունաբերության նախարարությունում:
Ջամալովը մինչեւ 2006 թվականը զբաղեցնում էր «Ազնեֆտ» արտադրական միավորման գլխավոր տնօրենի պաշտոնը: Հետագայում նշանակվել էր Պաշտպանական արդյունաբերության նախարար: