Ռոբերտ Քոչարյանի դստեր նոր բիզնեսը
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստրը՝ Գայանե Քոչարյանը, պատրաստվում է կոսմետիկայի նոր խանութների ցանց բացել Հայաստանում:
Թերթի տեղեկություններով' նա լինելու է արտասահմանյան բրենդային մի քանի ընկերությունների միակ ներկայացուցիչը Հայաստանում:
Երեկ թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, որն ասել է.
«Գիտեք, այդ տեղեկության մեջ մի ճիշտ բան կա, դա էլ այն է, որ Գայանե Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի աղջիկն է, ուրիշ որևէ իրական տեղեկություն չկա: Նա որևէ առնչություն չի ունեցել և չունի Ձեր նշած խանութների ցանցի հետ»:
Առավել մանրամասն «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: