Լեհաստանում փոթորիկը սպանել է փոխքաղաքապետին (տեսանյութ)
Լեհաստանի Վոլոմին քաղաքում ծառն ընկել է փոխքաղաքապետի վրա, ինչի հետևանքով տղամարդը մահացել է։ Տարերքի հետևանքով ևս տասը մարդ է վիրավորվել։ Այս մասին ասվում է TCH-ի ռեպորտաժում։
Փոթորիկը տապալել է ծառերը, պոկել էլեկտրական հաղորդալարերը։ Հրշեջ ծառայության տվյալներով՝ փոթորկից հետո 74 հազար տուն առանց էլեկտրականության է մնացել։
Լեհաստանի արևմուտքում տապալված ծառը երկաթգծերի վրա վթարի պատճառ է դարձել։ Այն վնասել է գնացքի առջևի հատվածը։ Շուրջ 3 հարյուր տուն է ավերվել։