Ադրբեջանական գորգը՝ նոր բրենդ. առաջին գորգերի թանգարանը Ադրբեջանում (լուսանկարներ)
Ադրբեջանում նոր բրենդ ի հայտ կգա՝ «Ադրբեջանական գորգ»:
Այս հարցը քննարկվել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության ընդլայնված նիստի ժամանակ: Այս մասին հայտնում է AzVision-ը:
«10 շրջաններում գորգագործական ձեռնարկությունների շինարարությունը արդեն ավարտված է»,- ասվում է նախարարության տարածած հայտարարությունում:
Այժմ ևս 10 գործարարններ են կառուցվում երկրում (այդ թվում ՝ ներկանյութ արտադրող), նախատեսվում է ամբողջը ավարտին հասցնել 2018 թվականի վերջին:
Նախարար Շահին Մուսաֆայեվը հրաման է տվել արագացնել շինարարական աշխատանքները և գործը ավարտել սեղմ ժամկետներում: Նախարարության առաջ խնդիր է դրված զարգացնել գորգագործության արվեստը Ադրբեջանում 2018-2022 թթ ընկած ժամանակահատվածում: Նրանք պատրաստվում են մինչև տարվա վերջ թողարկել «ադրբեջանական գորգ» բրենդը և տարածել դրանք արտասհմանյան շուկայում:
Հիշեցնենք, որ եվրոպական երկրներում համարում են, որ Ադրբեջանը առաջին երկիրն է աշխարհում, որ ունի գորգերի թանգարան: