Էրդողանը գովել է իրեն և Պուտինին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրեն և Ռուսաստանի նախագահին՝ Վլադիմիր Պուտինին համարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենափորձառու քաղաքական գործիչները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն.
«ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում կա երկու համեմատած փորձառու քաղաքական գործիչ. ուրիշներին չեմ հիշում, միգուցե նրանք կան. մեկը ես եմ, մյուսը՝ Պուտինը‚ այլոց չեմ հիշում, հնարավոր է՝ լինեն: Եթե համադրենք նախագահության և վարչապետի պաշտոնում գտնվելու ժամկետները, ապա մեզ մոտ կստացվի 15-16 տարվա ընթացքում ընդհանուր գործընթաց։ Այդ գործընթացի արդյունքում կան արդյունքներ, կան նաև անելիքներ»,- ասել է Թուրքիայի նախագահը: Նրա խոսքով Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները շատ լավ են: