ԵՄ–ն չի ցանկանում «վիզայի հարցերը եկամտի աղբյուր դարձնել»
Եվրամիությունը ու Եվրոպական հանձնաժողովը հետաքրքրված չեն վիզայի հարցերը եկամտի աղբյուր դարձնելու հարցում։ Այս մասին Մինսկում հայտարարել է Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը՝ խոսելով շենգենի վիզաների արժեքի ծրագրվելիք ավելացումը մինչեւ 80 եվրո, փոխանցում է «ԲելաՊան»–ը։
«Մեր նպատակը վիզաների արագ տրամադրումն ապահովելն է։ Այստեղ որոշակի պայմաններ կան, սակայն մենք մտադիր չենք դրանով գումար աշխատել»,–ասել է նա։
Նախկինում ԵՄ անդամ երկրների դեսպանները հավանության են արժանացրել Եվրոպական հանձնաժողովի մանդատը Վիզային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցում Եվրոպական խորհրդարանի հետ բանակցություններ սկսելու համար։ Նախատեսվող փոփոխությունների թվում՝ վիզայի համար դիմելու ժամանակահատվածը ոչ ուշ քան մեկնումից 15 օր առաջ սահմանելը եւ հյուպատոսական վճարի ավելացումը 60-ից մինչեւ 80 եվրո։ Վճարի ավելացումը չի վերաբերի այն երկրներին, որոնց հետ ԵՄ–ն ունի վիզայի գործընթացի դյուրացման մասին համաձայնագիր եւ որոնց համար շենգենի վիզայի արժեքը կազմում է 35 եվրո։