Սպանել է 19 անբարոյականի. մարդասպան Չուպա-Չուպսը չի ընդունում իր մեղքը
Նախկին ոստիկան Եվգենի Չուպլինսկին, ով դատապարտվել է ցմահ ազատազրկման 19 անբարոյական կնոջ սպանելու համար, համաձայն չէ դատարանի որոշման հետ: Գրում է Life.ru-ն:
Այս մասին հայտնել է Նովոսիբիրսկի շրջանի դատավոր Անժելիկա Եգորովան:
Նրա խոսքով հանցագործը, ով ավելի հայտնի է «Չուպա-Չուպս» մականունով գրել է 150 էջանոց բողոք, որտեղ գրել է, թե ինչու համաձայն չէ դատարանի որոշման հետ:
Չուպլինսկուն 12 ատենալակները մեղավոր են ճանաչել 19 անարոյական կնոջ սպանելու համար: Նրան դատապարտել են ցմահ ազատազրկման: