Սելենա Գոմեսը նկարահանվել է սարսափ ֆիլմում
Սելենա Գոմեսը նկարահանվել է սարսափ ֆիլմում։ Այս մասին հայտնել է հայտնի երգչուհու ընկերուհին՝ Նյու Յորքից նկարչուհի Պետրա Քոլինզը (Պետրան երգչուհու երկու տեսահոլովակների ռեժիսորն է եղել՝ Fetish ու Bad Liar երգերի համար), որն իր Instagram-ում հրապարակել է տեսանյութ ՝ 25 –ամյա երգչուհու մասնակցությամբ։
Պետրան չի ճշգրտել, թե դա ինչ նախագիծ է, ու երբ է այն թողարկվելու։ Հայտնի է, որ Սելենան սարսափ- ֆիլմերի երկրպագուհի է։
Իսկ Քոլինզը նշել է, որ տեսահոլովակի ամբողջական տարբերակը, որն ի դեպ բավականին ռոմանտիկ անվանում է ստացել՝ «Սիրո պատմություն», կարելի է տեսնել IGTV նոր վիդեոսերվիսում։ Instagram-ն այդ հավելվածը գործարկելու է հատուկ երկար տեսանյութերի համար։