Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել
Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանում, որը գտնվում է ադրբեջանա-իրանական սահմանային հատվածում, փոխհրաձգություն է տեղի ունցել:
Այս մասին հաղորդել է ադրբեջանական minval.az-ը:
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել ադրբեջանցի սահմանապահների և մի խումբ սահմանախախտների միջև, ինչի հետևանքով ադրբեջանցի սահմանապահներից մեկը վիրավորվել է:
Ադրբեջանցի սահմանապահը տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: