Հունվարի 1-ից Մանվել Գրիգորյանը չի օգտվում ծառայողական բջջային հեռախոսից. Կնյազ Սարոյանի պարզաբանումը
Մամուլի միջոցներից մեկում այսօր տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն օգտվում է ծառայողական բջջային հեռախոսից՝ դրա համար ունենալով 60.000 ՀՀ դրամ սահմանաչափ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավար Կնյազ Սարոյանը։
«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ հայտում ենք, որ դեռևս 2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը չի օգտվում ծառայողական բջջային հեռախոսից»,-գրել է Սարոյանը։