3 զոհ՝ ինտերնետ-սրճարանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով
Շվեդիայի հյուսիսային քաղաքներից մեկում‚ Մալմո ինտերնետ-սրճարանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով սպանվել է 3 մարդ: Այս մասին գրում է BBC.com-ը:
Բազմաթիվ մարդիկ վիրավորվել են քաղաքի կենտրոնում‚ երբ մեկը կրակ է բացել այն պահին‚ երբ մարդիկ դուրս են եկել սրճարանից:
Ոստիկանությունն ասում է‚ որ ահաբեկչության ոչ մի նշան չկա:
Երկուշաբթի օրվա հարձակումը‚ որը տեղի ունեցավ ոստիկանությանը մոտ‚ կապվում է բանդաների և ծրագրված հանցանքի հետ:
Ականատեսները հաղորդում են‚ որ ավտոմատ զենքի 15 կրակոց են լսել: Կասկածվում է‚ որ կրակողը փախուստի է դիմել ավտոմեքենայով: