«Պահանջում ենք գեներալ Մանվել Գրիգորյանին զրկել գեներալի կոչումից». նախկին քաղբանտարկյալը Ստրասբուրգից դիմում է վարչապետին
2008 թվականի մարտի 1-ի գործով դատապարտված նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մեծարգո վարչապետ, Հայաստանի Հանրապետության Գերագույն Գլխավոր Հրամանատար Նիկոլ Փաշինյանին
Մենք աշխարհասփյուռ հայերս դիմում ենք ձեզ.
Մանվել Գրիգորյանը տարիներ շարունակ լինելով Հայոց Բանակի սպայական կազմում օր-օրի թալանել է մեր բանակը, դրանով խալխլել է Հայոց պետականության հիմքերը, պետության հաշվին ստեղծել է իր և իր ազգականների համար բարեկեցիկ ապագա, սակայն հանցավոր համաձայնության գալով նախկին իշխանությունների հետ միշտ կարողացել է թաքցնել գողոնը, թավշյա հեղափոխությունից հետո ձեր շնորհիվ ԱԱԾ -ն բացահայտեց մի ողբերգական իրականություն, որը մարդկային բանականության մեջ նույնիսկ չի տպավորվում:
Ուստի Մենք ներքո ստորագրյալներս լինելով ազգությամբ հայ պահանջում ենք գեներալ մանվել գրիգորյանին զրկել գեներալի կոչումից և ետ վերցնել իրեն տրամադրված հերոսի կարգավիճակը:
Կանխավ շնորհակալություն»,-գրել է նա: