Բռնելու տեղերը ռեզինից չեն, այդքան մարդ չի տեղավորվի ու այդքանին միանգամից բռնել էլ չի լինի
Մանվելի տեղը թող Սեյրանին բռնեն, Սեյրանի տեղը Լիսկային բռնեն, Լիսկայի տեղը Օհանյանին բռնեն, Օհանյանի տեղը Մոսիին բռնեն, Մոսիի տեղը Բակոյին բռնեն... ու սենց բազմաթիվ արդարացումներ, թե որ մեկնա մյուսից առավել, որ առաջինը պետքա բռնեն:
Ախր այ ժողովուրդ ջան, որքան էլ տարօրինակա, բայց կառավարությունը չի կարող բոլորին միանգամից բռնի, չեք հավատա, բայց կառավարությունը նույնիսկ որոշ մարդկանց հետ հաշվի է նստում, որոշ քննարկումներ է անում: Բռնելու տեղերը ռեզինից չեն, այդքան մարդ չի տեղավորվի ու այդքանին միանգամից բռնել էլ չի լինի: Բոլոր հանցագործները պետք է պատժվեն առանց բացառության:
Բայց ախպոր պես, մեկի հանցագործությամբ մյուսի կատարածը մի արդարացրեք: Ու նաև հեքիաթների ժանրից դուրս եկեք ու հասկացեք, որ կան մարդիկ, որոնց երբեք չենք բռնելու, կբավարարվեն միայն փողեր ստանալով ու զգուշացնելով:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք