Նիգերիացի ֆուտբոլասերները Մոսկվայի հայկական եկեղեցում աղոթել են իրեց թիմի հաջողության համար
Նիգերիայից ժամանած զբոսաշրջիկները, որոնք Ռուսաստան են եկել Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում իրենց երկրի ազգային հավաքականին երկրպագելու համար, այցելել են Մոսկվայում հայկական Սուրբ Պայծառակերպության եկեղեցի՝ իրենց հավաքականի հաթանակի համար աղոթելու նպատակով:
Ինչպես նշում է Rusarminfo-ն, նիգերիացիները եկեղեցի են եկե Խորվաթիայի հավաքականի հետ՝ հունիսի 16-ին կայացած հանդիպումից առաջ:
Այնուհանդերձ՝ ֆուտբոլասերների աղոթքները չեն օգնել, քանի որ նրանց հավաքականը պարտվել է 2:0 հաշվով:
Հավելենք, որ Նիգերիայում բնակչության 40%-ը (20 մլն մարդ) քրիստոնեություն է դավանում: