Պայքարելու ենք հայ-թուրքական սահմանի բացման և առանց նախապայմանների երկխոսություն սկսելու համար․ Կարո Փայլան
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության փոխնախագահ և պատգամավորի թեկնածու Կարո Փայլանն անդրադարձել հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության մասին։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում, Կարո Փայլանը հայտարարել է, թե իրենք պայքարելու են հայ-թուրքական սահմանի բացման, առանց նախապայմանների երկխոսություն սկսելու և Թուրքիայի արևելյան նահանգների քաղաքների ու Հայաստանի քաղաքների միջև արժանի համագործակցության համար։
«Այդ ամենը Ստամբուլի հայ համայնքի համար էլ շատ կարևոր է»,-ասել է Կարո Փայլանը։