ԱՄՆ-ում առանց փաստաթուղթ ներգաղթյալների դատավարությունները զանգվածային բնույթ են ստանում
Թրամփի վարչակազմը, դեմ լինելով ԱՄՆ-ի սահմանը ապօրինի հատած ներգաղթյալների ձերբակալմանն ու արտաքսման նախորդ վարչակազմերի քաղաքականությանը, զանգվածային դատավարություններ է իրականացնում՝ առանձնացնելով ներգաղթյալների երեխաներին իրենց ծնողներից: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Միացյալ Նահանագների արդարադատության նախարար Ջեֆ Սեշնզի՝ ներգաղթի վերաբերյալ «զրո հանդուրժողականություն» ցուցաբերելու քաղաքականությունը քաոս է ստեղծել Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի հարավային սահմանին:
ԱՄՆ-ի սահմանը անօրինական եղանակներով հատած ներգաղթյալների երեխաներին բաժանում են իրենց ծնողներից և տեղական դատարանները օրական 100-ից ավելի լսումներ են անցկացնում:
Հանրային պաշտպանների հողորդմամբ՝ միջին հաշվարկով իրենք ընդամենը 5 րոպե ժամանակ են ունենում իրենց պաշպանյալների հետ նախքան լսումները զրուցելու համար:
ԱՄՆ-ի ներգաղթի մասին օրենսդրության մեջ առկա իրավական բացը չի հստակեցնում, թե որտեղ պետք է պահվեն ծնողներից առանձնացված երեխաները, իսկ տոթ սենյակներում պահվող անփաստթուղթ ներգաղթյալները դատական լսումներին ներկայանում են ոտքերից և գոտկատեղերից շղթայված:
Հանրապետական իշխանության ներգաղթի քաղաքականությունն ու սահմանին իրականացվող ներկայիս գործողությունները անմարդկային որակող մեծ թվով ամերիկացիներ բողոքի ցույցեր են անցկացնում ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայընը հայտարարել է, որ դեմ է անփասթաթուղթ ներգաղթյալների երեխաների բաժանմանն իրենց ծնողներից:
Ռայընը նշել է, որ իր կողմից մշակված նոր օրենսդրական նախաձեռնությունը թույլ կտա վերաբացել անփաստաթուղթ ներգաղթյալների երեխաների համար նախկինում գործող ժամանակավոր վրանները: Նա ընդգծել է նաև, որ ներկա օրենսդրական բացն է ստեղծված իրավիճակի պատճառը, ինչի արդյունքում տեղական դատարանների դատավորներն են որոշում անփաստթուղթ ներգաղթյալների ճակատագիրը:
Ավելի մանրամասն՝ այստեղ: