Վիտամիններն օգնում են ազատվել սթրեսներից
Գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են որ այն մարդիկ, ովքեր հաճախ են սթրեսի ենթարկվում պետք է շատ վիտամիններ օգտագործեն: Անցկացվել է հետազոտություն, որին մասնակցել է մոտ 97 մարդ, ովքեր շատ հաճախ են ունենում տրամադրության անկում և հայտնվում դեպրեսիոն վիճակում:
Գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր օգտագորում են վիտամիններ ավելի քիչ են հակված սթրեսների ենթարկվել:
Այն մարդիկ, ովքեր չեն սիրում հաբերի տեսքով վիտամիններ, գիտնականները խորհուրդ են տալիս մեծ քանակությամբ մրգեր և բանջարեղեններ օգտագործել: Դրանք հարուստ են բազմաթիվ վիտամիներով: