Լիլիթ Մակունցն այցելել է հիվանդանոց հայտնի դերասան ռեժիսոր Երվանդ Մանարյանին տեսակցության (լուսանկար)
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է հիվանդանոց Քրիստ Մանարյանի հորը՝ հայտնի դերասան ռեժիսոր Երվանդ Մանարյանին տեսակցության:
Այս մասին տեղեկանում ենք Էդվարդ Մանարյանի թոռնուհու՝ Լիլիթ Մանարյանի ֆեյսբուքյան էջից, որտեղ հրապարակել է լուսանկարներ Լիլիթ Մակունցի՝ իր պապիկին այցից, գրելով «Առողջություն Երվանդ պապիկին մշակույթի հոգատար նախարարի կողմից »:
Հիշեցնենք, որ հայ անվանի դերասան, ռեժիսոր, սցենարիստ 94-ամյա Երվանդ Մանարյանը հունիսի 11-ին կոտրել է ոտքը՝ ազդրի հատվածում, եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: