Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է կայանալ այս ամռանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս տարվա ամռանը կարող է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին Թրամփն ասել է այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես գրում է The New Yorker-ը, Թրամփը, չնայած Սպիտակ տան օգնականների դեմ լինելուն, պնդում է, որպեսզի Պուտինի հետ հանդիպում կազմակերպվի:
«Նրան հնարավոր չէ կանգնեցնել»,- պարբերականին հայտնել է Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան,- Նա պատրաստվում է դա անել: Նա ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, ուստի նա կհանդիպի»: