Մեգան Մարքլ, Մելանյա Թրամփ, Քարդաշյաններ և այլք. թոփ-100 ամենասեքսուալ կանայք՝ ըստ Maxim-ի (լուսանկարներ)
Maxim ամսագիրը ներկայացրել է 2018 թվականի 100 ամենակրքոտ կանանց ցանկը: Ավելի վաղ հայտնի էր դարձել,որ ցանկը գլխավորել է 25-ամյա ամերիկացի մոդել Քեյթ Ապտոնը, ով հայտնվել է ամսագրի 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսների համարի շապիկին:
Ցանկում են հայտնվել հայազգի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը և նրա քույրերը՝ Քլոե Քարդաշյանը, Քայլի և Քենդալ Ջեններները: Գեղեցկուհիների թվում են հայտնվել նաև Ադրիանա Լիման, Հայդլի Կլումը և Իրինա Շեյքը:
Դիվաներին վերաբերող բաժնում ներկայացվել են Դեմի Լովատոն, Սելենա Գոմեսը, Քարդի Բին, Բեյոնսեն, Ռիհաննան, Ջենիֆեր Լոպեսը: Դերասանուհիներից ցանկում են հայտնվել Էլ Ֆանինգը, Սքարլեթ Յոհանսոնը, Մարգո Ռոբբին և այլք:
«Ուժեղ խաղացողների» բաժնում ներկայացվել են Ամալ Քլունին, Մեգան Մարքլը, Մելանյա և Իվանկա Թրամփները: