Ստիպված էր ողջ երեկոյի ընթացքում բռնել կրծքերից. Ռիհաննան կարմիր գորգին անհարմար զգեստով էր ներկայացել (լուսանկարներ)
Լոնդոնում օրերս կայացած «Օուշենի 8 ընկերուհիները» ֆիլմի պրեմիերային Ռիհաննան ներկայացել էր բավականին անկեղծ զգեստով: Երգչուհին ֆիլմի գլխավոր դերերից մեկն է մարմնավորել:
Ռիհաննայի զգեստը կոնֆետի թուղթ էր հիշեցնում, և ողջ երեկոյի ընթացքում նա ստիպված էր բռնել կրծքերը, որոնք դուրս էին գալիս զգեստի ծայրերից: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նույնիսկ զգեստն ուղղելուց հետո նա ռիսկի չէր դիմում և ձեռքը չէր հեռացնում զգեստից, և ճիշտ էր անում, քանի որ վայրկյաններ անց կրկնվում էր նույն սցենարը:
Անհարմար դիրքը երգչուհու տրամադրության վրա ոչ մի կերպ չազդեց: Նա շարունակել է լուսանկարվել, իսկ հետո ուղևորվել է կինոդահլիճ: