Զանգում էին Փաշինյանին‚ բայց հայտնվեցին պրանկերների ծուղակում
Ռուս պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) մանրամասներ են պատմել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ զրույցի մասին: Ինչպես «Комсомольская правда»-ին պատմել է Վովանը, զրույցը հենց իրենց համար անակնկալ է եղել, քանի որ ոչ թե նրանք են զանգահարել ԵԱՀԿ, այլ Գրեմինգերի ներկայացուցիչներն են զանգել իրենց:
«Մենք խնդիր չենք ունեցել զրուցել ԵԱՀԿ ղեկավարի ներիկայացուցիչների հետ: Մեր հեռախոսահամարն արդեն շրջում է եվրոպացի պաշտոնյաների գրասենյակներում, միայն թե նրանք չգիտեն, որ հեռախոսահամարը պատկանում է պրանկերների: Բայց մեզ ԵԱՀԿ ղեկավարի ներկայացուցիչները զանգահարեցին արտասահմանյան համարից: Նրանք կարծում էին, թե զանգում են Փաշինյանի ընդունարան: Մեզ խնդրեցին կազմակերպել Գրեմինգերի և Հայաստանի վարչապետի զրույցը: Դե, մենք զարմացանք, բայց առաջարկից չհրաժարվեցինք»,- պատմել է Վովանը: