«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգեւոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնին այս տարի կներկայացվի 28 ֆիլմ
Հունիսի 22-ից կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը:
«Հայաստանը 10 օր շարունակ կվերածվի մշակութային ժողովրդական տոնի՝ ծավալվելով թե՛ Երեւանի սրտում, թե՛ մարզերի պատմամշակութային վայրերում: Կարապի լճի տարածքում, զուգահեռ՝ տարբեր դահլիճներում տեղի կունենան ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր: Վրանային ճամբարը տեղի կունենա Տաթեւի վանական համալիրի տարածքում եւ Գորիսում: Իր տեսակով Հայաստանում եզակի «Ֆրեսկո» ճամբարները, ոչ միայն հասարակության ու հատկապես երիտասարդ սերնդի լայն շրջանակներին ներգրավելու հրաշալի միջոց են, այլեւ Հայաստանը ճանաչելու նոր ձեւաչափ»,- նշում են կազմակերպիչները:
Նշենք, որ այս տարի հազարից ավելի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 13 երկրներից 28 ֆիլմ: Բացի այդ՝ փառատոնի շրջանակում միջազգային ճանաչում ունեցող հյուրեր կժամանեն Հայաստան: