Մանկական «Եվրատեսիլ 2013» մրցույթն այս տարի կանցկացվի Ուկրաինայում
«Եվրատեսիլ 2013» մանկական երգի մրցույթն այս տարի տեղի կունենա Ուկրաինայում: Նախատեսվում է այն անցկացնել նոյեմբերի 30-ին: Բացումը կկատարի «Եվրատեսիլ 2012»-ի հաղթողը: Հիշեցնենք, որ հաղթող էր ճանաչվել Ուկրաինան ներկայացնող Անաստասիա Պետրիկը:
Այս տարի մրցույթում մի շարք փոփոխություններ կլինեն: Բացի առաջին տեղից կլինեն նաև 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր:
«Մենք մի փոքր որոշել ենք փոխել մրցույթի չափորոշիչները: Օրինակ' նախատեսել ենք նաև 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր»,- ասել է Եվրատեսիլի տնօրենը:
Մասնակցության հայտերի ներկայացման վերջնական ժամկետը օգոստոսի 15-ն է: Այդ է պատճառը, որ մինչ այժմ հայտնի չեն մասնակից երկրների անունները: