«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը անցկացվելու է օգոստոսի 10-ից 24-ը. Մխիթար Հայրապետյան
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը մեկտեղել ենք մեր նոր ծրագրում, որի անունն է «Քայլ դեպի տուն»:
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ երեխաների ու երիտասարդների համար և անցկացվելու է օգոստոսի 10-ից 24-ը:
Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել կից հայտը՝ https://goo.gl/GHJVCh»: