Ալիևն ու Պուտինը հանդիպելու են օգոստոսին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Մոսկվան նախապատրաստվում է օգոստոսի 30-ին ՌԴ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հաջորդ այցին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին, ապա մենք դրանք հիմնավոր կեպով ու խորապես կքննարկենք, դրանով կզբաղվենք օգոստոսի 30-ին Ռուսաստան ձեր այցի ընթացքում»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը Կրեմլում Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ կայացած հանդիպմանը: