Զարդերի վարպետը 500$-ից ստացավ 1 միլիարդ եկամուտ
Հղիության վերջին ամսում Քենդրա Սքոթը, որն իր ամուսնու հետ միասին աշխատանք չուներ, հասկանում էր, որ պետք է գումար վաստակելու միջոց գտնի: Գրում է BBC.com-ը:
Տանը, որը գտնվում էր Օստինում՝ Տեխասում, իր մահճակալին հանգստանալիս, սպասելով իր առաջին երեխայի ծնունդին, նա սկսեց նախագծել զարդեր իր ազատ ննջասենյակում:
Սա 2002 թվականի սկզբին էր, երբ 28 տարեկան Սքոթը օգտագործելով իր խնայողությունները, որոնք կազմում էին 500 դոլար, փորձեց սկսել իր բիզնեսը և շարունակել:
Իր որդու ծնունդից հետո, որոշեց, որ դուրս կգային վաճառելու ականջօղերը և այլ զարդերը:
Այսօր Սքոթի համանուն կազմակերպությունը՝ «Քենդրա Սքոթը» արժևորվում է 1 միլիարդ դոլար, իսկ նրա հարստությունը՝ 500 միլիոն դոլար: