Մինսկի խումբը 20 տարի է ջանքեր է գործադրում, որոնք արդյունք չեն տալիս.Դավութօղլու
Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ադրբեջանցի գործընկերոջ' Էմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:
Թուրքական «Աքշամ» օրաթերթի համաձայն' Դավութօղլուն նշելով, որ Կովկասում անհրաժեշտ է խաղաղություն ապահովել և հայ զինվորները պետք է լքեն Ղարաբաղը , ասել է, որ Թուրքիան շարունակելու է խնդրի լուծման հարցում աջակցել Ադրբեջանին:
«Ժամանակն է, որ միջազգային հանրությունը եզրակացություններ անի: Մինսկի խումբը 20 տարի է ջանքեր է գործադրում:Մենք այս ջանքերը գնահատում ենք, պարզապես դրանք արդյունք չեն տալիս: Պետք է բոլորը պարզեն Մինսկի խմբի անհաջողությունների պատճառը: Համանախագահները պետք է ավելի ակտիվ աշխատեն: Մինսկի Խմբի անդամներն էլ այս հարցում պատրավորություններ ունեն: Թուրքիան էլ է Մինսկի խմբի անդամ , սակայն, քանի որ գործընթացը հիմնականում համանախագահներն են ղեկավարում, մենք անհրաժեշտ ներդրումը չենք կարողանում ունենալ: Թուրքիան խնդրի լուծման համար անհրաժեշտ բոլոր դրական քայլերին կաջակցի»,-ասել է Դավութօղլուն:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն էլ ասել է, որ իրենք էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներից գոհ չեն:
Մամեդյարովը ասել է, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է, որ հայկական բանակը դուրս բերվի Ղարաբաղի տարածքից և հարակից շրջաններից: