Երվանդ Մանարյանին տեղափոխել են հիվանդանոց
ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, սցենարիստ ռեժիսոր Երվանդ Մանարյանին տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա թոռնուհին՝ Լիլիթ Մանարյանը: Նա առողջություն է մաղթել իր պապիկին:
«Պապիկ ջան, հուսով եմ՝ շուտ կապաքինվես ու հիվանդանոցում երկար չես մնա... ու ամեն ինչ լավ կլինի... առողջություն քեզ, քեզ շատ-շատ-շատ ենք սիրում»,- գրել է նա: