Ադրբեջանը ցույց է տվել Բելառուսից գնած Պոլոնեզ համալիրները
Այսօր Ադրբեջանում հրթիռային զորքերի զորամասի բացում է տեղի ունեցել, որին մասնակցել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Զորամասում Ալիևին ցույց են տվել բելառուսական «Պոլոնեզ» հրթիռային համալիրները, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Պոլոնեզի կրակի հեռահարությունը 300 կմ է, հրթիռի մարտական մասի քաշը 140 կգ է, խոցման շառավիղը՝ 80 մ: Մեկ Պոլոնեզը ունի 8 հրթիռ, այն նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի և տեխնիկայի խոցման համար: