Ադրբեջանում 23 մարդ է թունավորվել թունաքիմիկատներից
Ադրբեջանի Սաատլինի շրջանի հիվանդանոց 23 մարդ է տեղափոխվել՝ սուր քիմիական թունավորման ախտանշաններով։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը։
Գործակալության հաղորդմամբ բոլոր թունավորվածներն աշխատել են բամբակի դաշտում։ Տուժածների առողջական վիճակի մասին ոչինչ չի ասվում։
Ըստ նախնական տարբերակի՝ զանգվածային թունավորման պատճառ կարող էր դառնալ քիմիական նյութը, որն օգտագործվում է մոլախոտերի դեմ պայքարում։ Գործի առթիվ հետաքննություն է ընթանում։