ԱՄՆ–ում՝ G7 գագաթնաժողովին Տրյուդոյի հայտարարությունը «մեջքից հարված» են որակել
Սպիտակ տան գլխավոր տնտեսական խորհրդական Լարի Քուդլոուն Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի խոսքերը՝ ալյումնինի ներմուծման համար ԱՄՆ–ի կողմից մտցված մաքսերի վերաբերյալ, «մեջքից հարված է» անվանել։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Քուդլոուի խոսքերով՝ Կանադան «հսկայական մաքսատուրքեր» ունի որոշակի կաթնամթերքների և այլ մթերքների համար, որոնք 290% կամ 295% են կազմում։
«Նա (Տրյուդոն) իրոք բառացիորեն հարվածեց մեզ մեջքից։ Նա վատ ծառայություն մատուցեց ամբողջ G7-ին»,– հայտարարել է Քուդլոուն։
Նա ավելացրել է, որ կանադացի վարչապետը սխալ է թույլ տվել, որը պետք է ուղղի և իր խոսքերը հետ վերցնի և հաջող գագաթնաժողով ցանկանա Թրամփին՝ հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։