Նեթանյահուն միլիոնավոր իրանցիների խոստացել է փրկել երաշտից
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն խոստացել է պարսկերեն թարգմանել և ջրօգտագործման առաջատար տեխնոլոգիաների վերաբերյալ ուղեցույց տեղադրել համացանցում, որը կօգնի միլիոնավոր իրանցիների պայքարել երաշտի դեմ և խուսափել սովից։
Նա բարձրաձայնել է հենց իրանական իշխանությունների գնահատականները, որոնց համաձայն՝ երկրի 96%-ը այս կամ այն չափով երաշտի վտանգի տակ է գտնվում, իսկ նրա 50 միլիոն բնակիչները կարող է ստիպված լինեն լքել իրենց տները՝ կլիմայի փոփոխության պատճառով։
«Իսրայելը գիտի, թե ինչպես կանխի Իրանում բնապահպանական աղետը։ Ես ուզում եմ կիսվել այդ գիտելիքով իրանական ժողովրդի հետ։ Մենք պարսկերեն կայքէջ կթողարկենք մանրամասն ուղեցույցով, թե ինչպես վերամշակեն կեղտաջրերը, փրկեն բերքը և կերակրեն իրենց ընտանիքներին»,– ասել է Նեթանյահուն, որի անգլերեն տեսաուղերձը հրապարակվել է սոցցանցերում։