Հայ առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց տոնը. մեկշաբաթյա պահք է սահմանվել
Հայ առաքելական եկեղեցին այսօր՝ հունիսի 10-ին, նշում է սուրբ Բարեկենդանը:
Բարեկենդանը պահքին նախորդող կիրակին է։ Այս դեպքում բարեկենդանը նվիրված է Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները գտնելու գյուտին: Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները համարվում են բոլոր քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից մեկը: Տոնի առթիվ եկեղեցին հաստատել է շաբաթական պահք՝ երկուշաբթիից մինչև շաբաթ: