Փոթորիկները կարող են ոչնչացնել ԱՄՆ-ը և Մեքսիկան. գիտնականներ
Գլոբալ տաքացումը կտրուկ իջեցրել է Ատլանտիկայում և Խաղաղ օվկիանոսում փոթորիկների շարժման արագությունը, ինչը դրանց ավելի վտանգավոր է դարձնում բնության և մարդու համար: Այդ մասին պնդում են Մեդիսոնում NOAA Եղանակի և կլիմայի կենտրոնի գիտնականները՝ տեղեկացնում է segodnya.ua-ը:
«Ջրի և ցամաքի վրա արևադարձային ցիկլոնների շարժման արագությունը նվազել է: Սրա արդյունքում բարձրացել է տեղումների մակարդակը, իսկ հեղեղումները դարձել են ավելի վտանգավոր: Այս ամենը մահացու վտանգավոր է մարդկության համար»,- ասել է գիտնական Ջեյմս Քոսինը:
Իր հետազոտությունում Քոսինը եկել է այն եզրակացության, որ նման մասշտաբային փոփոխությունները առաջին հերթին վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի և Մեքսիկայի տարածաշրջանների համար: