«Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդները պայմանավորվել են «թշնամական» Ռուսաստանին հակազդելու մասին
«Մեծ յոթնյակի» (G7) պետությունների առաջնորդները համաձայնության են եկել «թշնամող պետությունների» գործունեությանը արձագանքելու մեխանիզմների շուրջ: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:
Առաջարկն արվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կողմից:
«Քվեբեկում G7-ի գագաթնաժողովում ելույթ ունենալով, վարչապետը շեշտեց, որ վերջին իրադարձությունները, ներառյալ NotPetya-ի համակարգչային վիրուսի անխոհեմ օգտագործումը և Սոլսբերիում Սկրիպալների սպանության փորձը ցույց տվեցին մի միջազգային մեխանիզմի կարևորությունը, որը թույլ է տալիս մեզ հստակ ազդանշան ուղարկել, որ թշնամական պետությունների նման գործողությունները չեն հանդուրժվի », – ասել է վարչապետը:
Մասնավորապես, նոր մեխանիզմը նախատեսում է «յոթնյակի» երկրների միջև հետախուզական տեղեկատվության առավել լայն փոխանակում: