Թրամփը ուշագրավ հայտարարություն է արել Ղրիմի վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախկին նախագահ Բարաք Օբաման «թույլ է տվել», որպեսզի Ղրիմը վերադառնա Ռուսաստանին: Այդ մասին Թրամփը հայտարարել է Կանադայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ժամանակ՝ տեղեկացնում է Fox News-ը:
«Դուք պետք է հարց տաք նախագահ Օբամային, որովհետև նա այն մարդն էր, ով Ղրիմին թույլ տվեց «հեռանալ»: Օբաման կարող է ասել ինչ ուզում է, բայց ինքն է թույլ տվել Ռուսաստանին միացնել Ղրիմը: Հնարավոր է, որ ես բոլորովին այլ մոտեցում ունենայի»,-հայտարարել է Թրամփը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը նշել է, որ աջակցում է Ռուսաստանի «Մեծ ութնյակ» վերադառնալու գաղափարին: