Վարդան Ղուկասյանի դեմ հարուցվել է քրեական գործ
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ երեկ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին, Գյումրիի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին վկայակոչելով, գրում է «Հայկական ժամանակ» թերթը և հավելում. «Գործը հարուցվել է փաստաբան Լ. Սահակյան դիմումի հիման վրա։
Վարդանիկը, սակայն, պատասխանատվության է կանչվելու ոչ թե իր դստեր նշանածի սպանության գործով դատավարոության ժամանակ հենց դատարանի շենքում իր 30 հոգանոց «սվիտայի» հետ ամբաստանյալի հորը՝ Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Հարությունյանին ծեծի ենթարկելու համար (նա ծեծի արդյունքում հայտնվել էր Գյումրիի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում), այլ դատական նիստի ժամանակ հնչեցրած վիրավորանքների առթիվ։ Ամբաստանյալի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը մեր թղթակցին հայտնել է, որ խնդրել էր քրգործ հարուցել Քրեական օրենսգրքի 343 հոդվածով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով։ Իսկ ծեծի առթիվ, որի ժամանակ ոստիկանները հայտնի չէ՝ որտեղ են եղել, բողոք չի ներկայացվել։ Այնպես որ, Վարդանիկը հեշտ կպրծնի, մանավանդ որ գժի թուղթ էլ ունի»,- գրում է «Հայկական ժամանակը»: Առավել մանրամասն «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: