Ամերիկացի գիտնականները ստեղծել են աշխարհի ամենահզոր սուպերհամակարգիչը
Օուկ-Ռիջ լաբորատորիայի աշխատակիցները հայտարարել են աշխարհի ամենահզոր սուպերհամակարգչի ստեղծման մասին: Այս մասին գրում է Ren.tv-ն:
MIT Technology Review-ի տվյալներով՝ Summit սուպերհամակարգիչը 1 վայրկյանում 200 տրիլիոն գործառույթ կարող է իրականացնել:
ԱՄՆ-ում էներգետիկայի հարցերով քարտուղար Ռիկ Փերին հայտարարել է‚ որ համակարգիչը նախատեսվում է օգտագործել տիեզերական հետազոտությունների, միջուկային զենքի և տնտեսության համար: Այս քայլով ԱՄՆ-ն առաջ անցավ Չինաստանից՝ սուպերհամակարգիչների մրցակցության մեջ:
Նշվում է ‚ որ համակարգի արտադրողականությունը հասնում է մինչև 200 պետաֆլոպի: Իսկ համակարգը սառեցնելու համար պահանջվում է 15 հազար լիտր ջուր: