Պուտինը և Թրամփը քննարկել են իրենց հանդիպման հնարավոր վայրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են Վիեննայում երկկողմ հնարավոր հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է Ren.tv-ն:
«Դուք գիտեք, որ երկու նախագահները վերջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նման հանդիպման անհրաժեշտությունը, այդ թվում` Վիեննան կարող է դառնալ նման քաղաք»,- ասաց նա:
Պեսկովը նաև նշել է, որ երկու նախագահների հանդիպման համար քննարկվում են տարբեր քաղաքներ։ Վիեննայում հանդիպման տարբրակը Պուտինը քննարկում է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ։ Կոնկրետ պայմանավորվածություններ այս պահին չկան, ասել է Կրեմլի ներկայացուցիչը։