5-ամյա տղան մահացել է՝ մնալով պահարանի տակ
Դոնի Ռոստովում հինգ տարեկան երեխա է մահացել այն բանից հետո‚ երբ պահարանն ընկել է նրա վրա: Ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 8-ին: Այս մասիօն գրում է Ren.tv-ն:
Փոքրիկի 32-ամյա մայրը լսել է վայր ընկնող կահույքի ձայնը և շտապելով այնտեղ՝ որդուն գտել է պահարանի տակ: Դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են փոքրիկի մահը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: