Թրամփը Twitter-ի իր էջում նոր երկիր է «հորինել»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում սխալ է գրել Սոմալի երկրի անունը։ Գրառումն այդ երկրում զոհված ամերիկացի զինծառայողի մասին է եղել։ Այս մասին գրում է Life.ru-ն:
«Իմ մտքերն ու աղոթքները մեր զինծառայողի ընտանիքի հետ են, որը սպանվել է և նրա ընկերների հետ, որոնք վիրավորվել են Սոմալիում։ Նրանք բոլորն իսկապես հերոսներ են»,-գրել է Թրամփը՝ Somalia-ի փոխարեն Somolia գրելով։
Գրառմանն ի պատասխան օգտատերերը Սպիտակ տան ղեկավարին խորհուրդ են տվել ուղղագրություն սովորել և նրան «պարոն Covfefe» անվանել։