Ադրբեջանում կոմունիստական կուսակցության առաջնորդը պայմանական ազատազրկման է ենթարկվել
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը պայմանական ազատազրկման է ենթարկել Ադրբեջանի միավորված կոմունիստական կազմակերպության նախագահ և «Խուլերի ադրբեջանական միություն» հասարակական միավորման փոխնախագահ Մուսա Տուկանովին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:
Չնայած նրան, որ դատախազը Տոկանովի համար պահանջել է 10 տարվա ազատազրկում, դատարանի որոշմամբ նա պայմանական ազատազրկման ենթարկվելով ազատ է արձակվել հենց դատարանի դահլիճից:
Տոկանովը ձերբակալվել էր 2017թ. հոկտեմբերի 31-ին, և նրան կաշառաք վերցնելու հատկանիշներով մեղադրանք էր առաջադրվել:
Տոկանովը գլխավորում է Ադրբեջանում 1993թ-ից գործող կոմունիստական կուսակցության առանձնացած թևը, որը պետական գրանցում չունի: