Արթուր Բաղդասարյանը ստորագրել է 20-կետանոց երկկողմ պայմանագիր, որի տեքստն անծանոթ է եղել հայկական կողմին
«Հունիսի 27-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևան կատարած այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ ստորագրել էր 20-կետանոց երկկողմ պայմանագիր։ Եվ ահա «Ժողովուրդ»–ի իշխանական աղբյուրներն այս կապակցությամբ բավական ուշագրավ մանրամասներ են պատմում։ Պարզվում է՝ ստորագրված պայմանագրի տեքստն անծանոթ է եղել հայկական կողմին, քանի որ դրա մշակման գործընթացին Հայաստանից որևէ մեկը չի մասնակցել։ Եվ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը ստորագրել է այն թղթերի տակ, որոնք իր հետ բերել է Բորդյուժան։
Սրանում, թերևս, չկա որևէ արտառոց բան. ՀՀ իշխանությունները հլու հնազանդ կերպով համաձայնել են այն ամենին, ինչ առաջարկել է «մեծ եղբայր» Ռուսաստանը։ ԱԱԽ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը հերքեց այս լուրերը՝ դրանք որակելով անհեթեթություն։ «Նման կարևորագույն պայմանագրերը ո՞նց կարող են միակողմանի մշակվել»,-ասաց նա, սակայն այդպես էլ չտեղեկացրեց, թե հայկական կողմից կոնկրետ ով է մասնակցել այդ պայմանագրի մշակմանը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը։
Առավել մանրամասն «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: