ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն կընդլայնեն իրենց ներկայությունը Իրաքում. Ստոլտենբերգ
Հյուսիսատլանտյան դաշինքը եւ Եվրոպական միությունը որոշում են ընդունել ընդլայնել իրենց ներկայությունն Իրաքում: Այդ մասին հունիսի 8-ին հայտարարել Է Ենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով դաշինքի պաշտպանության նախարարների՝ ԵՄ-ի հետ համագործակցությանը նվիրված աշխատանքային նստաշրջանի արդյունքները:
«ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն որոշում ընդունեցին ընդլայնել իրենց ներկայությունն Իրաքում: ԵՄ-ի առաքելությունը կկենտրոնանա քաղաքացիական անվտանգության ապահովման հարցերի վրա (ոստիկանության եւ հատուկ ծառայությունների համար կադրերի պատրաստումը): ՆԱՏՕ-ն զբաղվելու Է բանակի համար հրահանգիչների պատրաստմամբ»,- ասել Է Ստոլտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: