Ֆրանսիացի դպրոցականներին արգելել են օգտվել սմարթֆոններից
Ֆրանսիայի իշխանությունները արգելել են դպրոցականներին օգտվել սմարթֆոններից՝ տեղեկացնում է TCH-ը:
Այսուհետև ոչ միայն դասաժամերին, այլև դասամիջոցներին կարգելվի օգտվել սմարթֆոններից: Սահմանափակումը վերաբերում է մինչև 15 տարեկան բոլոր դպրոցականներին: Հրամանը կգործի նոր ուսումնական տարվանից:
Ի սկզբանե ծրագրվում էր, որ ուսուցիչներին և դպրոցի աշխատակիցներին նույնպես կարգելվի աշխատանքային ժամերին օգտվել սմարթֆոններից, սակայն հետո որոշվել է, որ դա արդեն շատ հեռուն է տանում: