Գերմանիայում գողացել են «Պուտինի ընկերների» կուսակցության առաջնորդի շորերը, մինչ նա լողացել է
Գերմանիայում ոստիկանությունը հետաքննում է գերմանական ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Հաուլանդի հագուստի հափշտակման հարցը։ Մինչ տղամարդը լողացել է լճում, անհայտ անձինք գողացել են նրա հագուստը։
«Գերմանիայի այլընտրանք» կուսակցության առաջնորդը, որին նաև «Պուտինի ընկերների կուսակցություն» են ասում, գերմանական DPA լրատվական գործակալությանը հայտնել է, որ այն բանից հետո, երբ ինքը դուրս է եկել ջրից, տեսել է, որ հագուստը կորել է։
Ականատեսները պատմել են, որ գողը գոռացել է. «Սա նացիստների համար լողալու տեղ չէ»։
Ոստիկանությունում չեն հերքում, որ գողութունը կարող է քաղաքական դրդապատճառներ ունենալ։
Չնայած կուսակցության առաջնորդի հայացքների հետ տարաձայնություններին, վերջին տարիներին կուսակցությունը Գերմանիայում իր մեծությամբ երրորդ քաղաքական ուժն է դարձել։